
«Գիբլի» ստուդիայի վետերանը և հիթային «Վան Փիս. Կարմիրի» ռեժիսորը համատեղ ֆիլմ են պատրաստում

«Փարիզի ծաղկող աստղը» (Paris ni Saku Etoile) անիմացիոն ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Ճապոնիայում, 2026 թվականի մարտի 13-ին: Հայտարարության հետ մեկտեղ հրապարակվել է նաև ֆիլմի պաստառը: Արտադրությունը կատարում է Arvo Animation-ը:
Այս նախագիծը ռեժիսոր Գորո Տանիգուտիի և «Գիբլի» ստուդիայի նկարիչ Կացույա Կոնդոյի («Իմ հարևան Տոտորոն») առաջին համագործակցությունն է:
«Փարիզի ծաղկող աստղը» անիմացիոն ֆիլմի գլխավոր հերոսուհին երիտասարդ Ֆուձիկոն է, ում կհնչյունավորի Ամի Տոման: Հնչյունավորող դերասանուհու խոսքով՝ հերոսուհին նրա հակապատկերն է. «Ինձ համար հեշտ չէր մարմնավորել Ֆուձիկոյի կերպարը, բայց գործընթացը մեծագույն հաճույք էր»:
Տանիգուտին, անդրադառնալով դերասանուհու ընտրությանը, նշել է, որ փնտրում էր մաքրությունը, բնականությունը, հմայքը և ներքին ուժը համատեղող ձայն, ուստի Ամիի հետ հանդիպումը նրա կարիերայի այս փուլում համարում է իսկական հաջողություն: