Բաժիններ՝

«Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչի կարծիքով` «Սպարտա»-ի դեմ իր թիմը պետք է առավել կազմակերպված գործի

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան անդրադարձել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի Պրահայի «Սպարտա»-ի դեմ խաղին:

«Հասկանում ենք, որ նմանատիպ խաղերը երկու հանդիպումներից են կազմված ու մեր նպատակն է խաղային այս մակարդակում նմանատիպ որակ ցուցադրել: Ֆիզիկապես ֆուտբոլիստները պատրաստ են: Բայց հասկանում ենք, որ «Սպարտա»-ն այն թիմն է, որն ավելի ինտենսիվ ֆուտբոլ է ցուցադրում»,- լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տուլիպան:

Մարզիչն այն կարծիքին է, որ «Արարատ-Արմենիա»-ի խնդիրն այս խաղում առավել կազմակերպված գործելն է` գնդակին առավել շատ տիրելով ու նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելով:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիա»-ն օգոստոսի 14-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կհյուրընկալի Պրահայի «Սպարտա»-ին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: Թիմերի առաջին խաղում «Սպարտա»-ն հաղթել էր 4:1 հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս