Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը հրադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու ցանկություն է հայտնել․ ԶԼՄ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը Եգիպտոսի հետախուզության ղեկավար Հասան Ռաշիդի հետ հանդիպմանը հետաքրքրություն է հայտնել վերադառնալու Գազայում հրադադարի բանակցություններին։

Այս մասին հայտնում է եգիպտական «Al-Qahira al-Ikhbariya» հեռուստաալիքը՝ հղում անելով եգիպտական պաշտոնական աղբյուրին։

Ըստ նրա՝ Եգիպտոսի մայրաքաղաքում հանդիպումների ժամանակ քննարկվում են 60-օրյա ժամկետով ժամանակավոր հրադադարի համաձայնագրի հասնելու ուղիները:

«Եգիպտոսը ակտիվացնում է բոլոր կողմերի հետ շփումները՝ հրադադարի հասնելու համար», – ընդգծել է հեռուստաալիքի աղբյուրը։

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայյայի գլխավորած պատվիրակությունը եգիպտական կողմի հրավերով օգոստոսի 12-ին ժամանել է Կահիրե:

Նույն օրը Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Կահիրեն, Դոհայի և Վաշինգտոնի հետ աշխատում է հակամարտության կողմերին վերադարձնել Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի առաջարկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031