«Փլվեց իշխող խմբակի հերթական ֆեյք փուչիկը». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրերս փլվեց իշխող խմբակի հերթական ֆեյք փուչիկը։ Տևական ժամանակ Բագրատ Սրբազանի պաշտպանական թիմը պնդում էր, թե «պատի տակ գյուլլելու» հայտնի արտահայտությունը կոնտեքստից կտրված և արհեստականորեն սարքված դրվագ է, որը իրականության հետ ոչ մի կապ չունի։ Քննչական կոմիտեի տրամադրած ձայնագրության բնօրինակը լիովին հաստատեց այդ պնդումները․ բոլորս լսեցինք, որ խոսքը լրիվ այլ թեմայի մասին էր, իսկ իշխանությունների բեմադրած շոուն ընդամենը պոպուլիստական միջոց էր՝ Սրբազանին հանրային տարածքում դեմոնիզացնելու և ապօրինի կալանքի տանելու նպատակով։

Գաղտնիք չէ, որ Նիկոլի և նրա թիմի գործելաոճը գրեթե ոչնչով չի տարբերվում գեբելսյան քարոզչական մեխանիզմից․ իշխանությունը պահելու համար նրանք պատրաստ են ցանկացած թեմա խեղաթյուրել և տիրաժավորել՝ անտեսելով ճշմարտության իրական բաժինը։

Սրբազանի ձերբակալման և կալանավորման օրերին իշխանական քարոզիչները՝ թե՛ խորհրդարանական ամբիոններից, թե՛ պետական լրատվամիջոցներից, հերթ չտալով հայտարարում էին, թե կանխել են «դարի ահաբեկչությունը» և փրկել երկիրը «նոր հոկտեմբերի 27»-ից։ Սոցցանցերում նույն օրերին ցինիկ մեկնաբանություններով, վիրավորական և զրպարտիչ բնույթի հայտարարություններով նրանք փորձում էին հանրությանը համոզել, թե գործ ունեն գերվտանգավոր «ահաբեկչական խմբավորման» հետ։

էս ա սրանց իրական գործելաոճը․ կարմիր գծեր չկան, երբ խոսքը վերաբերում է իշխանությունը պահելուն։ Սրանք պատրաստ են կիրառել ամեն ստոր ու կեղտոտ մեթոդ՝ ստեղծելու համար «ատելի կերպար», որի վրա կարող են թիրախավորված հարձակում գործել ողջ թիմով՝ ժամանակավոր հանրային պահանջ ստեղծելու և սեփական օրակարգը առաջ տանելու համար։

Այս ամենը ցույց է տալիս, որ գործող իշխանության համար ճշմարտությունը ոչ թե արժեք է, այլ սեփական շահերին հարմարեցված «ներկայացումների մատերիալ»։ Նիկոլի կողմից պետության կառավարման հիմքում ի սկզբանե դրված է եղել կեղծիքը, որի միջոցով հանրային ընկալումը դարձել է մանիպուլյացիայի գործիք․ ապացուցման կարիք չունի այն փաստը, որ հեռու չէ այն օրը, երբ ոչ ոք այլևս չի հավատալու ոչ իշխանական խոսքին, ոչ նրանց «բացահայտումներին»։ Իսկ երբ վստահությունը կորչում է, իշխանության մնալու միակ միջոցը դառնում է նույն այդ կեղծիքի նոր չափաբաժինը։ Բայց պատմությունը ցույց է տվել՝ այդ ճանապարհը միշտ ավարտվում է ի շրջանս յուր։

Վերջում ավելացնեմ, որ մանիպուլյացիայով պահված իշխանությունը փուչիկ է՝ այնքան են փչում, մինչև իրենք էլ հավատում են, որ դա իրենց երազանքի պետություն է, բայց «գետնի վրա» արդեն զրոյական վիճակ է լինում»:

Տեսանյութեր

Լրահոս