
«Նոա»-ի գլխավոր մարզիչը բարդ մրցակից է համարում «Լինքոլն Ռեդ Իմպս»-ին

Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի կարծիքով` Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմպս»-ի դեմ պատասխան խաղը բարդ հանդիպում կլինի:
«Առաջիկա խաղում մեզ համար որոշիչ կլինի, թե ինչ բնավորություն կցուցադրենք: Բոլոր խաղացողները պարտավոր են այս խաղում, այս խաղադաշտում ցուցադրելու իրենց բնավորությունը: Հնարավորինս լավ ենք նախապատրաստվել հանդիպմանը»,-նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց մարզիչը:
Ըստ Սանդրո Պերկովիչի`«Լինքոլն Ռեդ Իմպս»-ի ֆուտբոլիստները մեծ փորձ ունեցող և ավագ տարիքի ֆուտբոլիստներ են, որոնք ժամանակին խաղացել են բարձր համբավ ունեցող ակումբներում:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ տուրի պատասխան «Նոա»-«Լինքոլն Ռեդ Իմպս» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին` Աբովյանի քաղաքային մարզադաշտում և մեկնարկի 21:00-ին: