
8 տարվա դադարից հետո Դենիել Դել-Լյուիսը վերադառնում է. հրապարակվել են առաջին կադրերը

Հրապարակվել են «Անեմոն» ընտանեկան դրամայի դեբյուտային կադրերը: Նախագիծը նշանավորում է դերասան Դենիել Դեյ-Լյուիսի վերադարձը կինո՝ ութ տարվա ընդմիջումից հետո։
Ֆիլմը Դենիելի որդու՝ Ռոնան Դեյ-Լյուիսի ռեժիսորական դեբյուտն է։ Սյուժեն պատմում է երկու եղբայրների բարդ հարաբերությունների մասին։ Ֆիլմում նկարահանվել են նաև Շոն Բինը և Սամանտա Մորթոնը։
«Անեմոն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Նյու Յորքի կինոփառատոնում: Փառատոնը կտևի սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 13-ը: Focus Features-ը ֆիլմը կթողարկի համաշխարհային վարձույթում հոկտեմբերի 3-ին։
Դեյ-Լյուիսի վերջին ֆիլմը՝ «Երևակայական թել», թողարկվել է 2017 թվականին: Պրեմիերայից հետո դերասանը հայտարարել էր կարիերան ընդմիշտ ավարտելու մասին: