Բաժիններ՝

ESPN-ը հրապարակել է Եվրոպայի լավագույն 30 մարզիչների վարկանիշը. Կլոպը և Անչելոտին ցանկում չեն ներառվել

ESPN սպորտային հրատարակությունը ներկայացրել է Եվրոպայի լավագույն 30 ֆուտբոլային մարզիչների վարկանիշը։ Ցուցակը կազմելիս հեղինակները հիմնվել են հետևյալ պարամետրերի վրա՝ մարզչական հմտություններ, ֆուտբոլային ոճ, կառավարման հմտություններ, խաղացողների և լրատվամիջոցների հետ աշխատանք, նվաճումների պատմություն, զարմացնելու ու նոր գաղափարներ ստեղծելու ունակություն։ Յուրաքանչյուր մարզիչ գնահատվել է 100 միավորանոց սանդղակով։ Նշենք ,ո պորտալը չի հաշվի առել այն մարզիչներին, ովքեր մեկ տարուց ավելի չեն գլխավորել թիմեր (Յուրգեն Կլոպ) կամ չեն մարզել ազգային հավաքականներ (Կառլո Անչելոտի, Դիդիե Դեշամ և այլն)։

Լավագույն մարզիչների ցանկը գլխավորել է ֆրանսիական ՊՍԺ-ի մարզիչ Լուիս Էնրիկեն, որի աշխատանքը հեղինակները գնահատել են 100-ից 86 միավոր։ Երկրորդ տեղում է «Լիվերպուլի» գլխավոր մարզիպ Արնե Սլոթը։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Մանչեսթեր Սիթին» գլխավորոց Խոսեպ Գվարդիոլան։

Եվրոպայում ֆուտբոլային մարզիչների վարկանիշը ESPN-ի տվյալներով՝

1. Լուիս Էնրիկե («ՊՍԺ»)

2. Արնե Սլոթ («Լիվերպուլ»)

3. Պեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»)

4. Խաբի Ալոնսո («Ռեալ Մադրիդ»)

5. Հանս-Դիտեր Ֆլիկ («Բարսելոնա»)

6.  Միկել Արտետա («Արսենալ»)

7. Անտոնիո Կոնտե («Նապոլի»)

8. Սիմոնե Ինձագի («Ինտեր»)

9. Ջան Պիերո Գասպերինի («Ռոմա»)

10. Էռնեստո Վալվերդե («Աթլետիկ Բիլբաո»)

11. Ունայի Էմերի («Ասթոն Վիլա»)

12. Էնցո Մարեսկա («Չելսի»)

13. Անդոնի Իրաոլա («Բորնմութ»)

14. Օլիվեր Գլասներ («Քրիսթալ Փելես»)

15. Էդի Հաու («Նյուքասլ»)

16. Դիեգո Սիմեոնե («Ատլետիկո Մադրիդ»)

17. Թոմաս Ֆրենկ («Տոտենհեմ Հոթսպուր»)

18. Ռոբերտո Դե Զերբի («Մարսել»)

19. Վենսան Կոմպանի (Բավարիա»)

20. Մասիմիլիանո Ալեգրի («Միլան»)

21. Տիագո Մոտա (առանց ակումբի)

22. Անգելոս Պոստեկոգլու (առանց ակումբի)

23. Բրենդան Ռոջերս («Սելթիկ»)

24. Ռուբեն Ամորիմ («Մանչեսթեր Յունայթեդ»)

25. Մարկո Սիլվա («Ֆուլհեմ»)

26. Էրիկ տեն Հագ («Բայեր»)

27. Ֆաբիան Հյուրզելեր («Բրայթոն»)

28. Դեյվիդ Մոյես («Էվերթոն»)

29. Նունու Էշպիրիտու Սանտու («Նոթինգհեմ Ֆորեսթ»)

30. Դինո Թոփմյոլեր («Այնտրախտ»)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս