Բաժիններ՝

Սոնա Մնացականյանի հայրը դատարանում 10 մլն դրամ պահանջեց՝ ծախսերի փոխհատուցման համար. Tert.am

Պետք է նաև անցորդների նկատմամբ կարողանան անվտանգություն ապահովել, անցորդները ՀՀ քաղաքացի՞ չեն, որ անվտանգություն ապահովեն: Ի՞նչ է նշանակում անվտանգությունից ելնելով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, դատական նիստից հետո, ասել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրը՝ անդրադառնալով շարասյան արագ ընթացքին:

Մնացական Մնացականյանը նշել է, որ Փաշինյանը ցավակցել է, իրենից ներողություն է խնդրել, բայց ասուլիսի ժամանակ Tert.am-ի լրագրողի հարցին ի պատասխան վարչապետի պատասխանը, թե իրեն տեղափոխող ավտոբուսն է վրաերթի ենթարկել աղջկան՝ այդ մոտեցումը չի ընդունում: Անդրադառնալով մեղադրյալի փաստաբանի այն արտահայտությանը, թե Սոնա Մնացականյանը դիտավորյալ չի հեռացել տարածքից՝ իրականացնելով քաղաքական ակցիա, Մնացական Մնացականյանը պատասխանում է՝

«Ընդունված արտահայտություն կա՝ փաստաբանն ամեն եղանակով կարող է պաշտպանել իր մեղադրյալին, բայց բարոյական նորմերի մասին չեմ ասում, փաստաբանն այդ նորմերը շրջանցել է, հաշվի չի առել։ Դուք ինքներդ դատեք, յոթ ամսական հղին կարո՞ղ է գնար ինքնուրույն քաղաքական ակցիա աներ, մանավանդ իմ աղջիկը, որ Հայաստան նոր էր եկել, դրսում էր աշխատում: Ի՞նչ քաղաքական ակցիա: Քաղաքականն այն է, որ աղջիկս հավատալով Հայաստանում կատարող փոփոխություններին, Դանիայի նման երկիրը թողեց, եկավ Հայաստան դուստր ձեռնարկություն բացեց», – նշել է Մնացականյանը։

Նա, փոխհատուցման համար, դատարանում պահանջեց 10 մլն դրամ՝ հուշաքարի և գերեզմանի վերանորոգման աշխատանքների համար:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս