
«Զիկատար» պետական արգելավայրի տարածքում ձորն ընկած քաղաքացուն օգնել են փրկարարները

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն oգոստոսի 13-ին ժամը 10։30-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ինչպես հաղորդում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, փրկարարները «Զիկատար» պետական արգելավայրի տարածքից քաղաքացուն պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: