Բաժիններ՝

«Լիվերպուլը» պատրաստվում է պայմանագիր կնքել 18-ամյա պաշտպանի հետ

«Լիվերպուլը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Պարմայի» 18-ամյա կենտրոնական պաշտպան Ջովանի Լեոնիի նկատմամբ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ «Պարմայի» հետ բանակցությունները շարունակվում են։ Ֆուտբոլիստն ինքը պատրաստակամություն է հայտնել անմիջապես միանալու գլխավոր մարզիչ Արնե Սլոթի թիմին։ Հաղորդվում է, որ «մերսիսայդցիները» դիտարկում են նաև «Քրիսթալ Փելեսի» պաշտպան Մարկ Գուեհիի տեղափոխության հնարավորպւթյունը։

Անցյալ մրցաշրջանում Լեոնին բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 խաղ՝ խփելով մեկ գոլ։ Իտալացու ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 18 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031