
Գվարդիոլան մեկնաբանել է Ռոդրիգոյի հավանական տրանսֆերը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հետաքրքրությամբ հետևում է «Ռեալ Մադրիդի» բրազիլացի վինգեր Ռոդրիգո Գոեսին և դիտարկում է նրա հավանական տրանսֆերի տարբերակը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Ռոդրիգոյի թեկնածությունը վինգեր Սավիոյի հեռանալու դեպքում: Վերջինս, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Տոտենհեմ»:
Նախկինում հաղորդվել էր, որ «սերուցքայինները» չեն խանգարի Ռոդրիգոյին հեռանալ, եթե նա ցանկանա։ Նշվում է, որ «Ռեալը» Ռոդրիգոյի համար կպահանջի մոտ 100 միլիոն եվրո։
Անցյալ մրցաշրջանում 24-ամյա բրազիլացին դարձել է 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ լրանում է 2028 թվականի ամռանը։ Transfermarkt-ի տվյալներով՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։