
Կարեն Խաչանովը Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակչում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Խաչանովը Ցինցինատիի համանուն մրցաշարի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում մրցեց ամերիկացի Ջենսոն Բրուքսբիի հետ, որը ATP-ի վարկանիշային աղյուսակի 101-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Մրցախաղը ձգվեց մոտ 1,5 ժամ և ավարտվեց Խաչանովի հաղթանակով երկու սեթում՝ 6: 3, 6: 3:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 12-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում:
Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Կարեն Խաչանովի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում։ 2022-ին նա հասել էր US Open-ի կիսաեզրափակիչ։ 2023 թվականին Խաչանովը դուրս է մնացել AusOpen-ի կիսաեզրափակչից: