Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար բանակցությունները կշարունակվեն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնել են Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունից։

«Հայկական կողմի խնդրանքով տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները։ Էրդողանը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելու կապակցությամբ։

«Նշելով, որ խաղաղության իր կամքը արժեքավոր է տարածաշրջանում խաղաղության համար, Էրդողանը շեշտել է, որ այդ քայլը պետք է վերածվի կոնկրետ գործողությունների։

Հայտարարելով, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը առաջ մղելու համար բանակցությունները տեխնիկական մակարդակով կշարունակվեն, Էրդողանը հավելել է, որ այդ ուղղությամբ ջանքերը կշարունակվեն»,- նշել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031