Բաժիններ՝

Ռումինիան Ռուսաստանին կասկածում է երկիր մատակարարվող ադրբեջանական նավթը դիտավորյալ աղտոտելու մեջ

Ռումինիայի իշխանությունները կասկածում են, որ Ռուսաստանը հիբրիդային դիվերսիոն գործողություն է իրականացրել՝ աղտոտելոով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով նախ Թուրքիա, ապա տանկերներով Եվրոպային մատակարարվող ադրբեջանական նավթի մեծ ծավալը, գրում է տեղական G4Media հրատարակությունը։

Արդյունքում, 184,000 տոննա ադրբեջանական նավթի խմբաքանակը, որը պետք է հասներ Ռումինիայի Կոնստանցա նավահանգիստ, չի ընդունվել, ինչը հանգեցրել է հումքի ժամանակավոր պակասի Petrobrazi վերամշակման գործարանում, հայտնել են աղբյուրները։

Հուլիսի 22-ին ավստրիական OMV էներգետիկ խումբը, իտալական Eni ընկերությունը և չեխական Orlen Unipetrol ընկերությունը հայտնել են Ադրբեջանից եկող հում նավթի օրգանական քլորիդով աղտոտման մասին, հաղորդում է Reuters-ը։

G4Media-ի աղբյուրները ենթադրում են, որ նավթի աղտոտումն այդ խողովակաշարի վրա ռուսական դիվերսիոն գործողության արդյունք է. Դա անելու համար կպահանջվեր խողովակաշարի մեջ մի քանի ցիստերն քլոր լցնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031