Իրանը և Իրաքն անվտանգության շուրջ համաձայնագիր են կնքել

Իրանն ու Իրաքն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Փաստաթուղթը ստորագրել են Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Արաջին։

«Մենք մշակել ենք անվտանգության համաձայնագիր Իրաքի հետ, որը շատ կարևոր թեմա է։ Հարևանների հետ հարաբերություններում Իրանի տեսակետն ու մոտեցումը հիմնված են այն փաստի վրա, որ ուշադրության կենտրոնում է իրանցիների անվտանգությունը, բայց Իրանը ուշադրություն է դարձնում նաև հարևան երկրների անվտանգությանը», – ասել է Լարիջանին Բաղդադ մեկնելուց առաջ։

Լարիջանին հավելել է, որ մտադիր է իրաքցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել Թեհրանի և Բաղդադի միջև համագործակցության ընդլայնման ուղիները։

Լարիջանին Իրաքից հետո կմեկնի Լիբանան։

Mehr-ը հիշեցնում է, որ Իրանն ու Իրաքը 2023 թվականին համաձայնագիր են ստորագրել երկու երկրի միջև սահմանը պաշտպանելու միջոցառումները համակարգելու վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031