Բաժիններ՝

«Զենիթի» նախկին խաղացողը մոտ է իսպանական ակումբ տեղափոխվելուն

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Ակսել Վիտսելը կշարունակի իր կարիերան Իսպանիայի առաջնությունում: Ըստ ինսայդեր Նիկոլո Շիրայի՝ բելգիացին մոտ է իսպանական «Ժիրոնայի» հետ պայմանագիր կնքելուն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լա Լիգայի ակումբի և 36-ամյա ֆուտբոլիստի միջև պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը: «Զենիթի» նախկին կիսապաշտպանը կմիանա իր նոր թիմին որպես ազատ գործակալ։

Ակսել Վիտսելը «Զենիթի» կազմում խաղացել է 2012-2017 թվականներին: Ռուսական ակումբից հեռանալուց հետո Վիտսելը տեղափոխվել է չինական «Տյանցզին Ցյուանցզյան»: 2018 թվականի ամռանը բելգիացին վերադարձել է Եվրոպա և պայմանագիր կնքել Դորտմունդի «Բորուսիայի» հետ: 2022-ից 2025 թվականներին նա պաշտպանել է «Ատլետիկո Մադրիդի» գույները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031