
Իսրայելում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել

Տասնյակ հազարավոր ցուցարարներ են հավաքվել Թել Ավիվում և Իսրայելի այլ քաղաքներում՝ կոչ անելով պատանդներին ազատ արձակելու և հրադադարի մասին համաձայնագիր կնքել, մինչև Իսրայելը կսկսի Գազա քաղաքը գրավելու իր ծրագրած գործողությունը, հայտնում է The Times of Israel-ը։
Գերիների ընտանիքները համընդհանուր գործադուլի կոչ են արել՝ ի նշան բողոքի այն ծրագրի դեմ, որը, իրենց նախազգուշացմամբ, մահվան դատավճիռ կդառնա իրենց հարազատների համար։
Բողոքի ակցիաները, որոնք դարձել են վերջին ամիսների ամենախոշորներից մեկը, սկսվել են այն բանից մի քանի օր անց, երբ նախարարների կաբինետը որոշում է կայացրել գրավել խիտ բնակեցված պաղեստինյան քաղաքը՝ չնայած զինվորականների առարկություններին, թե այդ քայլը կվտանգի գերիների կյանքը, զորքերին կենթարկի չարդարացված վտանգի և կխորացնի հումանիտար ճգնաժամը Գազայի հատվածում։
Ակցիաներ են անցկացվել նաև Երուսաղեմում և այլ վայրերում։