ԲՏԱ նախարարը հանդիպել է ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդականի հետ

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Սպիտակ տանը հանդիպել է Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի (Office of Science and Technology Policy – OSTP) տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսի, Արհեստական բանականության հարցերով Սպիտակ տան ավագ խորհրդական Սրիրամ Կրիշնանի, ԱԲ և տեխնոլոգիաների հարցերով OSTP ավագ խորհրդական Դին Բոլլը՝ի և ԱՄՆ Պետական դեպարտամենտի Քաղաքական պլանավորման բաժնի ներկայացուցիչ Ջոնաթան Ասկոնասի հետ։

Հանդիպման ընթացքում Մայքլ Կրացիոսը ներկայացրել է ԱՄՆ կառավարության գործողությունների պլանը և ռազմավարական նպատակները գիտության և տեխնոլոգիաների ոլորտում։ Հայրապետյանն իր հերթին, ներկայացրել է Հայաստանի ծրագրերն ու առաջնահերթությունները կիսահաղորդիչների նախագծման, արհեստական բանականության և գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ, ներառյալ պետական զարգացման ծրագրերը, ԱԲ վիրտուալ ինստիտուտի ստեղծումը, ինչպես նաև պետական աջակցության ձևաչափը NVIDIA-ի հետ համագործակցությամբ FirebirdAI ընկերության կողմից Հայաստանում մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրի շրջանակում, որը, ի դեպ, արդեն իսկ դիմել է ԱԲ տվյալային կենտրոնի համար նախատեսված համապատասխան ենթակառուցվածքի համար արտահանման թույլտվություն ստանալու համար։

Նա նաեւ առաջարկել է դիտարկել նման դեպքերի պարագայում արտահանման թույլտվությունների դյուրացման մեխանիզմ ներդնելու հնարավորությունը, որն առաջիկայում կքննարկենք երկկողմ ձևաչափով։

Վերոնշյալ հարցերին զուգահեռ անդրադարձ է կատարվել նաև ամերիկյան նոր խոշոր տեխնոլոգիական ընկերությունների և ծառայությունների մուտքը Հայաստան հնարավոր դարձնելու վերաբերյալ հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031