Հայաստանի ու Ադրբեջանի հետ ԱՄՆ կնքած համաձայնագրից կտուժեն Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը. NBC News

ԱՄՆ նախագահ Թրամփն այսօր Սպիտակ տանը կանցկացնի արարողություն, որի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի։

Համաձայնագիրը բացում է «Թրամփի ճանապարհը միջազգային խաղաղության և բարգավաճման համար» Հարավային Կովկասի տարածաշրջանով։

Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան NBC News-ին հայտնել է, որ նախօրեին տարածած հայտարարությունից ի վեր նրանք զանգեր են ստացել ինը տարբեր օպերատորներից, դրանց թվում՝ երեք ամերիկյան ընկերություններից, որոնք հետաքրքրված են երթուղու շահագործմամբ։

«Դա մեծ ազդեցություն կունենա ամերիկյան բիզնեսի և ամբողջ Եվրոպայում էներգամատակարարման վրա։ Այստեղ տանուլ տվողները Չինաստանն է, Ռուսաստանը և Իրանը։ Հաղթողն Արևմուտքն է»,- գործարքից առաջ հեռախոսազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031