Բաժիններ՝

Անտառային հրդեհների պատճառով Դարդանելի նեղուցում նավագնացությունը դադարեցվել է

Հրդեհների պատճառով Դարդանելի նեղուցում երկու ուղղություններով նավերի երթևեկությունը դադարեցվել է:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարարության ծովային գործերի վարչությունը:

«Դարդանելի նեղուցում նավագնացությունը ժամանակավորապես դադարեցվել է երկու ուղղություններով՝ Չանաքքալե նահանգում տեղի ունեցած բնական հրդեհների պատճառով», – ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ՝ ըստ Թուրքիայի տրանսպորտի նախարարության տեղեկությունների, չվերթների համար ժամանակավորապես փակվել է Չանաքքալեի օդանավակայանի թռիչքուղին։

«Հրդեհների պատճառով օդանավակայանի թռիչքուղին փակ է բոլոր չվերթների համար մինչև ժամը 20:00-ը, բացառությամբ՝ պետական ինքնաթիռների, բժշկական և հրշեջ ինքնաթիռների», – ասվում է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031