Ռուս զբոսաշրջիկների ֆավորիտը շարունակում է մնալ Թուրքիան

2025 թվականի օգոստոս ամսվա տվյալներով Ռուսաստանի տուրօպերատորների միության (ATOR) հետազոտությունը ցույց է տվել, որ ռուս զբոսաշրջիկների շրջանում Թուրքիան պահպանում է առաջատար դիրքը: Ընդհանուր վաճառքի 38․4%-ը բաժին է ընկնում Թուրքիային, նախորդ տարվա 34․8%-ի համեմատ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Երկրորդ տեղում գտնվում է Եգիպտոսը՝ 16․2%-ով, հետևում է Ռուսաստանը՝ 14․2%-ով: Աբխազիան և ԱՄԷ-ն համապատասխանաբար 7․4% և 7․2% են կազմում: Ի դեպ նշենք, որ Ռուսաստանում նվազել է ներքին տուրիզմի ցուցանիշը։

Մասնագետները Ռուսաստանի Սև ծովի ափամերձ գոտու նկատմամբ հետաքրքրության անկումը պայմանավորում են բարձր գներով և ենթակառուցվածքների խնդիրներով:

Միևնույն ժամանակ նոր ուղղությունները գրավում են ավելի մեծ տեղ՝ Թայլանդ, Վիետնամ, Չինաստան և Մալդիվներ, որոնք նախկինում ցանկում չէին ներկայացված:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031