Բաժիններ՝

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները զարմացած են Տեր Շտեգենի վարքագծով

Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին զարմացրել է թիմի դարպասապահներից և ավագներից մեկի՝ Մարկ-Անդրե տեր Շտեգենի պահվածքը. վերջինս հրաժարվել է ստորագրել բժշկական եզրակացությունը, որը ակումբը պատրաստվում էր փոխանցել Լա Լիգայի Բժշկական կոմիտեին։ Այս մասին հաղորդում է AS-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել էին, թե «Բարսելոնայի» ղեկավարությունը քննարկում է տեր Շտեգենին թիմի ավագի կարգավիճակից զրկելու հնարավորությունը։ Դարպասապահի թիմակիցներին զարմացրել է, որ տեր Շտեգենն իրենց աջակցությունից հետո հրաժարվել է ստորագրել ակումբի համար կարևոր փաստաթուղթը:

Հուլիսի վերջին 33-ամյա դարպասապահը մեջքի հաջող վիրահատության է ենթարկվել։ Նրա վերականգնման ընթացքը կարող է տևել չորս ամիս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031