
Դերասան Մարկ Ռուֆալոն կվերադառնա Հալքի դերին

Դերասան Մարկ Ռուֆալոն կրկին կկատարի Հալքի դերը «Սփայդերմեն․ լիովին նոր օր» ֆիլմում։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Բացի Ռուֆալոյից, իրենց Marvel-ի հերոսների դերերին կվերադառնան նաև Մայքլ Մենդոն և Ջոն Բերնթալը։ Սյուժեի մանրամասները դեռևս չեն բացահայտվում, սակայն հայտնի է, որ ֆիլմում խաղալու են նաև Զենդայան և Թոմ Հոլանդը, ովքեր վերջերս իրենց հարսանիքը տեղափոխել են 2026 թվական։
Զենդայան, բացի «Սփայդերմեն»-ում աշխատելուց, զբաղվելու է պրոդյուսերական աշխատանքով և մարմնավորելու է երգչուհի Ռոնի Սփեքթորին՝ վերջինիս մասին պատմող կենսագրական ֆիլմում։