
Ողջ աշխարհը ձգտում է հասնել ընդհանուր արհեստական բանականությանը. Վահան Հուրոյան

Արհեստական բանականության գործիքները վերջին 3-4 տարիների ընթացքում կտրուկ փոխել են թե բիզնեսը, ու թե սովորական մարդկանց կյանքը։ Դրանք ահռելի ազդեցություն են թողել կրթության, գիտության, առողջապահության, տեխնոլոգիական ու այլ ոլորտների վրա։ Ընկերությունները շարունակում են հարյուր միլիարդավոր դոլարներ ներդնել նեյրոցանցային տեխնոլոգիաների անդադար զարգացման ուղղությամբ։
Նպատակը, այսպես կոչված, ընդհանուր արհեստական բանականությունն է (Artificial General Intelligence), որը կարող է մարդկային ինտելեկտի նման հասկանալ, սովորել ու կիրառել իր գիտելիքները խնդիրների լուծման լայն սպեկտրում։ Այս պահին ԸԱԲ-ն դեռ հիպոթետիկ տեխնոլոգիա է, ու չկա համոզվածություն դրա իրագործման հնարավոր լինելու հետ կապված։
Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։
Արհեստական բանականության տեխնոլոգիաների այս պահի զարգացման ու հեռանկարների մասին «Արմենպրեսը» զրուցել է Սենթ Լուիս համալսարանի մաթեմատիկայի ու վիճակագրության բաժնի դասախոս Վահան Հուրոյանի հետ։