Բաժիններ՝

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով մեղադրյալի պաշտպանը հայտարարել է, որ Սոնան վերջին պահին դիտավորությամբ փորձել է խոչընդոտել ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ընթացքը

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով մեղադրյալի պաշտպանն այսօր կրկին հայտարարել է, որ Սոնան վերջին պահին դիտավորությամբ փորձել է խոչընդոտել ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ընթացքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Սոնա Մնացականյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Իհարկե, դեպքի տեսագրությունը բոլորին է հասանելի, իսկ նման հայտարարության բարոյական կողմը չքննարկենք, բայց դրանից տպավորություն է ստեղծվում, որ ոմանց ընկալմամբ՝ վրաերթի ենթարկված հանգուցյալն առերևույթ ահաբեկիչ էր, իսկ նրան վրաերթի են ենթարկել ահաբեկչական ակտը կանխելու նպատակով, գուցե նաև վերադասի ցուցումո՞վ…։ Ապա, ի՞նչ անզգույշ հանցանքի մասին է խոսքը, ստացվում է, որ տուժողի սպանության իրավաչափության պայմաններ պետք է քննարկվեն։

Սա ահազանգ է իրավապահ մարմիններին, քանի որ պաշտպանի՝ նման ընկալումը (իբրև Սոնան դիտավորյալ խոչընդոտել է շարասյան ընթացքը) գուցե դեպքի պահին ունեցել են նաև ավտոշարասյան մեքենաների մեջ գտնվող անձինք, հատկապես ղեկավար կազմը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս