
Մեզ ազգային հիմնարար առաջնահերթություններից զրկելն է երաշխիքը, որ մեզ հետո հեշտությամբ կործանեն, ահա թե ինչ են ուզում. Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է. «Ուշադիր նայեք և մի թաքցրեք ձեր աչքերը:
Եկվոր, անհայրենիք բարբարոսների կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաքում ընթանում է հայկական մշակութային և պատմական ժառանգության ոչնչացում ։
Բոլոր նրանց համար, ովքեր ուղղակի հրաժարվում են ընդունել իրողությունը և անասնացած տեղեկատվական թավշյա տեռոռից ասում են, թե “մեզ մի անհանգստացրեք, թողեք հանգիստ ապրենք”, հենց իրենց տեղեկացնեմ , որ թուրքի համար քիչ է մեզ ֆիզիկապես սպանել կամ մեր պատմական հայրենիքից մեզ վտարելո, տարատեսակ թուրքերի համար շատ կարևոր է պղծել և ոչնչացնել յուրաքանչյու բանը, որը կապ ունի հայերի հետ։
նրանք ոչնչացնում են մեր մասին նույնիսկ ամենափոքր հիշատակումը , և այն, ինչ նրանք չեն կարող ոչնչացնել, պարզապես գողանում և յուրացնում են իրենց:
Շատ ուշադիր նայեք և մտածեք, Իսկ ինչու է թուրք-ադրբեջանական տականքի համար այդքան կարևոր քանդել ,վերափոխել, պղծել այն ամենը, ինչ վերաբերում է հայոց պատմությանը, Հայկական հիշողությանը, Հայ ազգային և մեր կրոնական ինքնությանը ։
Պատասխանն ակնհայտ է, նրանք սարսափի աստիճան վախենում են մեզանից , ավելի ճիշտ ՝ վախենում են մեր հիշողությունից, և հենց այդ պատճառով էլ ադրբեջանցիները օկուպացված Արցախում և փաշիստները Հայաստանում փորձում են մեզ համոզել երկու բանում։
Առաջին՝Մեզ փորձում են համոզել, որ մենք անզոր ենք, մենք թույլ ենք, մենք վախկոտ ենք ։ ԵՒ իբր մենք բոլորս պատրաստ ենք ընդունել դավաճանությունը որպես նորմ։
Մեզ առավոտից երեկո համոզում են , որ մենք այնքան անզոր ենք, որ եթե չհանձնենք մեր հայրենիքը թուրքին և չվաճառենք մեր հոգին, ապա մեզ կսպանեն։
Երկրորդ ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փաշինյանական իշխանության հետ միասին փորձում են մեզ համոզել, որ մեր դժբախտությունների բնույթն այն է, որ մենք, հայերս ունենք հիշողություն և պատիվ, հավատ և արժանապատվություն, ինքնահարգանք և սեր հայրենիքի հանդեպ ։ Մեզ ասում են, որ մենք պետք է վերածվենք անգիտակից անասունների , որոնց գործառույթը միայն լափելն ու բազմանալն է, տաշտակի մոտ ճմլվելու արանքում հարկեր վճարելն է, և այդ ժամանակ խաղաղություն կգա»։