Բաժիններ՝

31-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Ծիածան գյուղի 31-ամյա մի բնակիչ տանը ապօրինի պահում է թմրամիջոց։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ ոստիկաններն այցելել են տղամարդուն: Նա խոստովանել է, որ ունի մարիխուանա տեսակի թմրամիջոց և պատրաստ է այն ներկայացնել։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել է 31,25 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով մեկ փաթեթ։ 31-ամյա տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցն ինքն է պատրաստել վայրաճ կանեփի բույսերից` իր օգտագործման համար։

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930