
Լուրեր են տարածվում, որ ինչ-որ ուժեր ընտրողներին պարտադրում են լուսանկարահանել արդեն քվեարկված քվերաթերթիկը՝ որպես ապացույց. Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը գրում է. «Ի գիտություն ընտրողների՝ քվեաթերթիկի տեսալուսանկարահանումը պատժվում է օրենքով
Գյումրիում, որտեղ վաղը տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, ակտիվորեն լուրեր են տարածվում, որ ինչ-որ ուժեր ընտրողներին պարտադրում են լուսանկարահանել արդեն քվեարկված քվերաթերթիկը՝ որպես ապացույց, որ նրանք ընտրել են “համապատասխան ” քաղաքական ուժին…
Հիմա արդեն էական չէ, թե ո՛ր ուժի անունն են տալիս….
Ի գիտություն գյումրեցիների՛, քվեարկված քվեաթերթիկը նկարելը ՊԱՏԺՎՈՒՄ է օրենքով…
Դիմում եմ նաև բազմաթիվ դիտորներին և քաղաքական ուժերի վստահված անձանց, եղեք ուշադիր և թույլ մի տվեք, որ հանկարծ որևէ ընտրող լուսանակարհանի իր քվեաթերթիկը…
Այդպիսի ստրկամիտ ընտրողները ՊԵՏՔ է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ ԶԼՄ-ներն էլ պետք այդ հանցագործների արարքները լուսաբանեն…»։