ՀՀ իշխանությունների արցախատյաց ու շահառուներին բացառող մոտեցումները ավելի են կուտակում ու խորացնում հիմնախնդիրները. Արտակ Բեգլարյան

Արտակ Բեգլարյանը գրում է. «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած այսօրվա բազմամարդ հանրահավաքը (տարբեր գնահատականներով՝ 10,000-15,000 մասնակից) ցույց տվեց, որ՝
1. Մեր ողբերգական բռնի տեղահանումից հետո մենք վերջապես կարողացանք ինքնակազմակերպվել ու համախմբվել միասնական նպատակների շուրջ՝ չնայած բազմաթիվ խանգարող հանգամանքների ու անձանց առկայությանը.
2. Մենք վճռական ենք մեր իրավունքների պաշտպանության գործում՝ թե՛ ներքին ու կարճաժամկետ և թե՛ արտաքին ու երկարաժամկետ հարցերի լուծման առումով.
3. ՀՀ իշխանությունների արցախատյաց ու շահառուներին բացառող մոտեցումները գնալով ավելի ու ավելի են կուտակում ու խորացնում հիմնախնդիրները՝ առանց մեզ հնարավորություն տալու արդյունավետ կերպով մասնակցելու մեզ վերաբերող որոշումների կայացմանը.
4. Զուսպ ու կարգապահ արցախցու բաժակն այնքան է լցվել, որ այսօր շատերը տեղում պահանջում էին արագ ու կոշտ գործողություններ՝ մեր հրատապ հիմնախնդիրների լուծման համար:
Հ.Գ. Ինչ էլ անեք, քանի կան արցախցիները, այդքան ժամանակ էլ կմնան արցախցիների իրավունքները և դրանց պաշտպանության համար պայքարողները: Դուք կգաք ու կգնաք, իսկ Արցախյան շարժումը կմնա ու կեռա արդարության բոցերից…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31