Բաժիններ՝

Starlink արբանյակային ինտերնետ ծառայությունը հասանելի է նաև Ադրբեջանում

Ամերիկյան SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետ ծառայությունը այժմ հասանելի է Ադրբեջանում։

Այս մասին X-ի միկրոբլոգում գրառում է կատարել Starlink ընկերությունը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Starlink-ի ծառայությունները հասանելի են դարձել նաև Հայաստանում։

Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը տեղակայված է SpaceX-ի կողմից՝ ապահովելու բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ամբողջ աշխարհում։

Ծառայությունը հատկապես օգտակար է հեռավոր և դժվար հասանելի վայրերում, որտեղ ավանդական ինտերնետ կապի հնարավորությունները սահմանափակ են։​

Ներկայումս Starlink-ի ծառայությունները հասանելի են ավելի քան 30 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և այլուր։ Ընկերությունը շարունակաբար ընդլայնում է իր ծածկույթը՝ նպատակ ունենալով ապահովել գլոբալ ինտերնետ հասանելիություն։​

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս