Բաժիններ՝

Ուկրաինան արտաքին կառավարման կարիք չունի․ երկիրն ունի լեգիտիմ կառավարություն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Ուկրաինան չունի արտաքին կառավարման կարիք՝ ընդգծելով, որ երկրում գործում է լեգիտիմ կառավարություն, որին պետք է հարգել։ Այս հայտարարությունը հնչել է ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի՝ Ուկրաինայում ժամանակավոր կառավարում ներդնելու վերաբերյալ։ 

Վլադիմիր Պուտինը նշել է, թե «Ուկրաինայի ներկայիս իշխանությունները լեգիտիմ չեն, և միջազգային փորձը հնարավորություն է տալիս ստեղծել ժամանակավոր վարչակազմ, որը կգործի միջազգային հովանու ներքո»։

Նրա խոսքով՝ սա թույլ կտա անցկացնել նոր ընտրություններ՝ ձևավորելով գործունակ և ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, որի հետ հնարավոր կլինի բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ։ 

Պուտինի այս առաջարկին արձագանքել է նաև Սպիտակ տունը՝ չհամաձայնելով Ուկրաինայում ժամանակավոր կառավարում ստեղծելու գաղափարին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31