Բաժիններ՝

Բրազիլիան հեռացրել է գլխավոր մարզչին

Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց Դորիվալ Ժունիորին, հաղորդում է կազմակերպության կայքը։

«Շնորհակալություն ենք հայտնում պրոֆեսիոնալ աշխատանքի համար եւ մաղթում հաջողություններ հետագա կարիերայում։

Այս պահից Կոնֆեդերացիան սկսում է փոխարինողի փնտրտուքը»,- նշվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Նախորդ խաղում Բրազիլիայի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 14-րդ տուրում 1:4 հաշվով պարտվել էր աշխարհի չեմպիոն Արգենտինային։

Դորիվալ Ժունիորը 2024թ․ հունվարից էր գլխավորում Բրազիլիայի հավաքականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս