
Ավինյանի Telegram-ը ամիսներ առաջ 1,300 հետևորդ ուներ, բայց ՔՊ-ի ֆեյքերի ֆաբրիկան մի գիշերվա ընթացքում «մոգական» կերպով թիվը հասցրեց 25,000-ի. Արթուր Չախոյան

Արթուր Չաղոյանը գրում է. «Տիգրան Ավինյանի Telegram էջը ամիսներ առաջ 1,300 հետևորդ ուներ, բայց ՔՊ-ի ֆեյքերի ֆաբրիկան մեկ գիշերվա ընթացքում «մոգական» կերպով այդ թիվը հասցրեց 25,000-ի։ Արդյունքում՝ թվերը ուռճացվեցին, իսկ իրական աջակցությունը մնաց նույնքան դատարկ, որքան նրա երբևէ գոյություն չունեցած վարկանիշը։ Այսինքն՝ լցոնած 25.000 հետևորդներից մնացել է 3.814 հոգի։
ՔՊ-ի գործիքակազմը հին է, բայց անփոփոխ․ սոցհարթակներում կեղծ հեղինակություն ստեղծելու համար գործի են դրվում ֆեյք էջեր, որոնք իրենց գովաբանող մեկնաբանություններ են գրում, և այդ ֆեյք էջերով ընդդիմախոսների էջերը զանգվածային բողոքարկում են ու արգելափակում՝ հանրության աչքերից հեռու պահելով առողջ քննադատությունը։
Հենց այսպես են ֆեյք էջերով ազդում հանրության կարծիքի վրա, օնլայն քվեարկությունների վրա ազդեցություն թողնում և կեղծ ժողովրդավարություն քարոզում»։