
Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանեսյանին. Հայտնի է՝ ով կփոխարինի նրան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական լավատեղյակ աղբյուրների համաձայն` Փաշինյան Նիկոլը «խաղաղության պայմանագրի» շուրջ ստեղծված աղմուկը որոշել է «ջրել»` կառավարությունում «ռակիրովկաներ» անելով, որպեսզի հանրությանը ցույց տա, թե ականջալուր է ցանկացած դժգոհության։
Ըստ նույն աղբյուրների` շուտով գահընկեց կարվի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրան փոխարինելու կգա Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, ով ՔՊ ավագանու անդամ է, եւ որ ամենակարեւորն է՝ գոնե, իրոք, բժիշկ է ու տիրապետում է ոլորտին։
ՔՊ-ականներից շատերն էլ՝ ճանաչող-չճանաչող, դրական են արտահայտվել՝ ասելով. «Մենակ թե, Անոյից պրծնենք»։