Ալիևը «կուտը չկերավ». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, «խաղաղության պայմանագրի» տեքստի շուրջ փոխհամաձայնությունից հետո իշխանությունները գործի են դրել դիվանագիտական ողջ ռեսուրսը եւ մեծ աշխատանք են տարել, որ ինչքան հնարավոր է՝ միջազգային հանրության շատ ներկայացուցիչներ ողջունեն Հայաստանի այդ «հերոսական, խիզախ» քայլը։ Կատարվածն անհրաժեշտ եւ կարեւոր քայլ է համարել Թեհրանը, «պատմական քայլ՝ դեպի տարածաշրջանային հաստատուն խաղաղություն եւ կայունություն»` Թբիլիսին, «համարձակ քայլ»` Գերմանիան, ողջունել է Ֆրանսիայի նախագահը, Եգիպտոսն անգամ անմասն չի մնացել։

Նիկոլ Փաշինյանը սրանով իրականում փորձում է հոգեբանական ճնշում գործադրել հայ հասարակության եւ մի քիչ էլ Ալիեւի վրա, որ առանց ածանցյալ նախապայմանների ստորագրի համաձայնագիրը: Սակայն եթե հայ հասարակությունն իրոք ընկճվում է այս ողջունումներից, Ալիեւի համար միջազգային հանրության արձագանքը զրո արժեք ունի: Ճիշտ հակառակը. նա է անցել հակագրոհի եւ ապատեղեկատվությամբ, թե իբր կրակում են իր սահմանին, պատասխան է տալիս հանրությանը, որ չի պատրաստվում «ագրեսորի» հետ համաձայնագիր կնքել, եւ պնդելու ու ստանալու է իր ուզածը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31