
Վան Դեյկը Ռունիին կպատասխանի մրցաշրջանից հետո` իր խաղով

Ուեյն Ռունին «Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկին «ծույլ» էր անվանել,բայց ֆուբոլիստը վստահ է՝ իր առաջնային նպատակը տիտղոսներ նվաճելն է, ոչ թե Ուեյն Ռունիի քննադատություններին արձագանքելը։
Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո նա իր ազատ օրը չի տրամադրել խաղի վերլուծության վրա, այլ գնացել է դստեր՝ Ջադիի դպրոցական ներկայացմանը։
«Նա շատ լավ խաղաց, ես հպարտ էի նրա համար։ Առհասարակ, ընտանիքս ամենակարևորն է ինձ համար, բայց նաև հասկանում եմ, թե երբ պետք է ամբողջությամբ կենտրոնանամ ֆուտբոլի վրա։
Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը։ Պարզապես կենտրոնացած եմ իմ խաղի վրա։ Եթե մրցաշրջանն ավարտենք նվաճած երկու տիտղոսով, դրանք կլինեն քննադատությունների լավագույն պատասխանը»,- հոլանդացի պաշտպանի խոսքն է մեջբերում The Times-ը։