Բաժիններ՝

Բուսական և կենդանական աշխարհին անցած տարի պատճառված վնասը կազմել է ավելի քան 1 մլրդ 136 մլն դրամ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կենսաբազմազանության ոլորտում անցած տարի իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է 916 իրավախախտում, որի արդյունքում նշանակվել է 29 միլիոն 910 հազար դրամի չափով տուգանք:

Այս մասին հայտնեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը։ Նրա խոսքով՝ բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասը հաշվարկվել է 1 միլիարդ 136 միլիոն 214 հազար դրամի չափով։

Հաշվետու ժամանակահատվածում ապօրինի հատված ծառերի քանակը կազմել է 13 հազար 13, իսկ ապօրինի որսի դեպքերը՝12։

Վերահսկողական տարբեր միջոցառումների ընթացքում տեսչական մարմնի կողմից առգրավումների թվում մեծ թիվ են կազմել մասնավորապես ձկնորսական ցանցերը՝ թվով 993 և խեցգետնաորսիչները՝ 2589։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31