Բաժիններ՝

Հայաստանի բասկետբոլի կանանց Մ18 տարեկանների թիմը նոր գլխավոր մարզիչ ունի

Հայաստանի բասկետբոլի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: 

Սուրեն Արզումանյանը նշանակվել է կանանց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:

56-ամյա մասնագետն ավելի քան 30 տարվա մարզչական փորձ ունի։ 2018 թվականի ամռանը նա եղել է Հայաստանի Մ18 հավաքականի մարզչի օգնականը։

Իսկ 2021 թվականին նրա գլխավորությամբ կանանց մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականը գրավել է երրորդ տեղը Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբում: Արզումանյանը նաև գլխավորել է կանանց մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը, որը մասնակցել է 2022 թվականի Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը:

Կանանց Եվրոպայի Մ18 C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 22-27-ը Անդորրայի մայրաքաղաք Անդորրա լա Վելլայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31