
Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները «Aeroflot Open 2025»-ում

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին մրցելույթները «Aeroflot Open 2025» միջազգային մրցաշարում:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցեց Արամ Հակոբյանը, ով 9 հնարավորից հավաքեց 6 միավոր: 5,5 միավոր վաստակեց Մամիկոն Ղարիբյանը, իսկ 5-ական միավոր ունեն Մանուէլ Պետրոսյանն ու Վահե Սուքիասյանը: 4,5 միավոր հավաքեցին Արսեն Դավթյանն ու Ռուդոլֆ Փաշիկյանը:
Հայկ Մարտիրոսյանը վաստակեց միայն 3,5 միավոր:«Aeroflot Open 2025»-ի մրցաշարի հաղթողը Յան Նեպոմնյաշչին է, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: