Բաժիններ՝

SpaceX ընկերության Starship տիեզերանավը պայթել է օդում

Իլոն Մասկի SpaceX ընկերության Starship տիեզերանավի արձակումը՝ Super Heavy կրող հրթիռով, ստեղծված դեպի Լուսին օդաչուով թռիչքներ իրականացնելու համար, ավարտվել է անհաջողությամբ։

Այս մասին հայտնում է տիեզերանավը մշակող SpaceX ընկերությունը։

Մեկնարկից մոտավորապես 10 րոպե անց տիեզերանավի հետ կապը կորել է, տվյալների ստացումն ընդհատվել է։ Շարժիչի խափանման պատճառով տիեզերանավը սկսել է կորցնել բարձրությունը։

Super Heavy կրող հրթիռը տիեզերանավից անջատվելուց հետո հաջողությամբ հետ է իջել մեկնարկային կայան, որտեղ Mechazilla համակարգի մանիպուլյատոր-ձեռքերը բռնել են այն:

Մեկնարկը տեղի է ունեցել մարտի 6-ին, տեղական ժամանակով 18:34-ին (Երևանի ժամանակով մարտի 7-ին, ժամը 02:34-ին) SpaceX-ի Starbase արձակման հարթակից, որը գտնվում է Տեխասի հարավ-արևելքում։

Նախորդ արձակումը, որն իրականացվել էր հունվարի 17-ին, նույնպես անհաջողությամբ էր ավարտվել։ Հրթիռի երկրորդ աստիճանը չէր կարողացել դուրս գալ ուղեծիր։ Starship-ը պայթել էր կրող հրթիռից անջատվելուց հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս