Բաժիններ՝

Փայտանյութով մեքենան տեղափոխել են բաժին

Մարտի 6-ին, կեսգիշերից քիչ անց, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում ծառայություն իրականացնելիս, Սյունիքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա, որի թափքում առկա էր մոտ 5 խ/մ փայտանյութ: 30-ամյա վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, թե փայտանյութը ձեռք է բերել մարտի 5-ին` Դավիթ Բեկ բնակավայրի վարչական տարածքում, իրեն անծանոթ անձից` տուն տանելու նպատակով:

Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս