ՀՀ դեսպանը հանդիպել է Ժնևի քաղաքապետի և Ժնև Հանրապետության ու կանտոնի պետական ​​խորհրդի նախագահի հետ

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ժնևի քաղաքապետ Քրիստինա Կիթսոսի և Ժնև Հանրապետության և կանտոնի պետական ​​խորհրդի նախագահ Նատալի Ֆոնտանեի հետ։

Այս մասին հայտնում են Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունic, մանրամասնելով, որ հանդիպմանը  զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ժնևի միջև համագործակցության խորացման և կապերի ամրապնդման ուղիները։ 

«Երկուստեք ընդգծվել է Հայաստան-Ժնև դիվանագիտական, մշակութային և տնտեսական համագործակցությունը խթանելու պատրաստակամությունը»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։ 

Հաղորդվում է, որ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Ժնևի կանտոնին և Ժնև քաղաքին՝ հայ ժողովրդի հետ համերաշխություն արտահայտող տարբեր նախաձեռնությունների, Լեռնային Ղարաբաղի փախստականներին ցուցաբերած մարդասիրական օժանդակության, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության և ազատ արձակման հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար։ 

«Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ավարտին դեսպան Հ. Տոլմաջյանը գրառում է կատարել Ժնևի պատվավոր հյուրերի մատյանում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս