Բաժիններ՝

Քրիստիան Շտոկերը ստանձնել է Ավստրիայի  վարչապետի պաշտոնը

Ավստրիայի նոր կառավարությունը, որը ձևավորվել է Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ), Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԱՍԴԿ) և Նոր Ավստրիա – Լիբերալ ֆորում (NEOS) կուսակցության կողմից, երդում է տվել հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին:

Austria Press Agency-ն հաղորդում է, որ ԱԺԿ-ի առաջնորդ Քրիստիան Շտոկերը դարձել է երկրի նոր դաշնային կանցլեր։

Փոխկանցլերի պաշտոնն ստանձնել է ԱՍԴԿ-ի ղեկավար Անդրեաս Բաբլերը, արտաքին գործերի նախարարությունը գլխավորել է NEOS կուսակցության առաջնորդ Բեատա Մայնլ Ռայզինգերը։

Պաշտպանության և ներքին գործերի նախարարների պաշտոնները պահպանել են ԱԺԿ-ի ներկայացուցիչներ Կլաուդիա Թաները և Գերհարդ Կառները։

Փետրվարի 27-ին ԱԺԿ-ն, սոցիալ-դեմոկրատները և NEOS-ը համաձայնության են եկել կոալիցիա ստեղծելու շուրջ։

Որոշումն ընդունվել է խորհրդարանական ընտրություններից գրեթե 5 ամիս անց:

Քվեարկության արդյունքներով ոչ մի քաղաքական ուժ  անհրաժեշտ քանակով պատգամավորական մանդատներ չէր ստացել միանձնյա կառավարման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31