Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ՝ Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին. «Mazda 3»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը և ավտոմեքենան հայտնվել են ձորում

Այսօր՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Արեն Հ.-ն իր վարած «Mazda 3» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աշնակ գյուղի խաչմերուկի հարևանությամբ դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:

Shamshyan.com-ի տեղեկություններով, հետիոտն ու ավտոմեքենան հայտնվել են ձորում՝ բախվելով քարերին:

Ժամանել են նաև «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են հետիոտն մահը:

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31