Արարատյան փողոցում հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 8-ը իրականացվելու են ճանապարհաշինարարական աշխատանքներ. քաղաքապետարան
Արարատյան փողոցում հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 8-ը իրականացվելու են ճանապարհաշինարարական աշխատանքներ:
Այս մասին հայտարարություն են տարածել Երևանի քաղաքապետարանից:
«Արարատյան փողոցում գտնվող էստակադայի երթևեկելի մասի դեֆորմացիոն կարերի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 8-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն տեղամաս առ տեղամաս իրականացվելու են ճանապարհաշինարարական աշխատանքներ:
Այդ ընթացքում էստակադան շարունակելու է մնալ երթևեկելի»,- ասված է հայտարարության մեջ: