Երասխ-Երևան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Opel Astra»-ն. 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
                                    Այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Երասխ-Երևան ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Դիմիտրովի կամրջի» մոտ, բախվել են «Mercedes» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ shamshyan.com-ի՝ վթարի հետևանքով 5 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է տուժածների ինքնությունը:
«Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 42-ամյա Էլինա Գ.-ն, իսկ «Opel»-ը վարել է Արարատի մարզի բնակիչ, 23-ամյա Կարեն Ս.-ն:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    