
Սլովակիայի վարչապետը պատմել է իր դեմ նոր մահափորձի մասին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ նոր մահափորձ է իրականացվել. այս մասին հայտարարել է ինքը՝ քաղաքական գործիչը standard.sk-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ փորձն իրականացվել է հոկտեմբերին, երբ մի տղամարդ լիցքավորված ատրճանակով փորձել է մտնել Կարպատ-Դուկլա ռազմական գործողության 80-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա է եղել երկրի վարչապետը։
Ֆիցոն կարծում է, որ մահափորձը կապված է Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման հետ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսին Ֆիցոյի դեմ մահափորձ էր կատարվել, երբ նրա ուղղությամբ կրակել էր տեղի ակտիվիստ Յուրաջ Չինտուլան։ Սլովակիայի վարչապետը լուրջ վնասվածքներ էր ստացել և վիրահատվել: