Այս պահին էսկալացիայի վտանգ չկա. ձեր խոսափողների մոտ խոստովանություն չեմ անում. ԳՇ պետ

Այս պահի դրությամբ ՀՀ–ում պատերազմի կամ ռազմական էսկալացիայի վտանգ չկա։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այս հայտարարությունն արեց Ազգային ժողովում` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Իրադրությունն այս պահին սահմաններում համարվում է հարաբերական կայուն»,- ասաց նա։

ԳՇ պետը հավելեց, որ համաձայն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ օկուպացված տարածքները պետք է հետ բերել ոչ ռազմական ճանապարհով։

«Սահմանազատման գործընթացով նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում` համապատասխան սահմաններով»,– ասաց նա։
Ասրյանը վստահություն հայտնեց, որ դա հնարավոր է անել խաղաղ գործընթացով:

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 23-ին հայտարարել էր` քանի դեռ չկա ստորագրված, վավերացված խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, ավարտված սահմանազատման գործընթաց, կայունություն, երկարատև խաղաղություն, ՀՀ–ն մտավախություններ ունի Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031