Վրաստանում հայտարարել են, որ խորհրդարանը կլինի լեգիտիմ՝ չնայած ընդդիմությունը կարող է հրաժարվել իր մանդատներից

Խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն ստանում է 89 պատգամավորական մանդատ 150-ից։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է օրենսդիր մարմնի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«(Ընդդիմությունը) ստում է, թե կհրաժարվի իր մանդատներից, և խորհրդարանը լեգիտիմ չի լինի:

Նույնիսկ շատ լեգիտիմ կլինի: Խորհրդարանը հավաքվում է և 76 ձայնով ճանաչում է 150 պատգամավորի լիազորությունները: «Վրացական երազանք»-ին, ըստ այդ տվյալների, եթե չեմ սխալվում, հասնում է 89 մանդատ: Այնպես որ, ինչպես և 2020 թվականին, Վրաստանի խորհրդարանը կհավաքվի, կճանաչի լիազորությունները,  կշարունակի աշխատել ինչպես հարկն է», – խորհրդարանի նախագահի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։

Տեսանյութեր

Լրահոս