Էկվադորում ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Դանիել Նոբոա Ասինին

Էկվադորի Հանրապետության մայրաքաղաք Կիտոյի «Պալասիո դե Կարոնդելետ» նախագահական պալատում տեղի է ունեցել ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի՝ Էկվադորի Հանրապետության նախագահ Դանիել Նոբոա Ասինին հավատարմագրերի հանձնման արարողությունը:

Ինչպես տեղեկանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, արարողությանը ներկա է գտնվել նաև Էկվադորի արտաքին հարաբերությունների և մարդկային տեղաշարժի նախարար Գաբրիելա Սոմերֆելդը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Դեսպան Եգանյանը, որը Հայաստանի Հանրապետության առաջին հավատարմագրված դեսպանն է Էկվադորի Հանրապետությունում, ՀՀ նախագահի ողջույնի խոսքերն է փոխանցել Էկվադորի նախագահին և Էկվադորի բարեկամ ժողովրդին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031